Հիմք ընդունելով «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «ՀՀ Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի («Անշարժ գույքի հարկի արտոնությունները») 3-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Սահմանել արտոնություն «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակին 2023 և 2024 թվականների անշարժ գույքի հարկի գծով՝ ազատելով 227426 (երկու հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր քսանվեց) ՀՀ դրամ գումարի վճարումից։ 2․ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին՝ անշարժ գույքի հարկի հաշվառման բազայում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակիհարկային պարտավորությունների մասով կատարել վերահաշվարկ։ |