Հիմք ընդունելով Գագիկ Վրեժիկի Մաթևոսյանի 11․04․2023թ. թիվ 5893 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, 10․07․2024թ․ Արտյոմ Սաքանյան ԱՁ-ի կողմից տրված շինության կառուցման տարեթվի վերաբերյալ տեղեկանքը, 06․06․2024թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-83/24 ա եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 11․04․2023 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր։ 2023XNDEUW), 29․11․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 46 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց թիվ 45 շենքի արևելյան մասում ինքնակամ կառուցված,ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանող 21․0քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 20․1քմ) մետաղական ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 32․7քմ մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն հատակագծի:
2. Ճանաչել օրինական սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը:
3. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին` 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում` սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված մետաղական ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ Ս. Աբովյանին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված շինության ինքնակամ կառուցումը իրականացրած անձին մետաղական ավտոտնակը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ:
5. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց թիվ 45 շենքի արևելյան մասում գտնվող ավտոտնակին տրամադրել փոստային հասցե՝ Վանաձոր համայնք Վանաձոր ք., Վարդանանց փողոց, 45/19 ավտոտնակ: