Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1525
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հուլիսի 2025 թվականի N 1525

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ (ՆԱԽԿԻՆ ԺԴԱՆՈՎ ԹԱՂԱՄԱՍ ՇԻՐԱԿԻ ԽՃՈՒՂԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ 11 Ա) 1-ԻՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ 17 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԱՖԱՅԵԼ ՀՐԱՆՏԻ ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռաֆայել Հրանտի Միքաելյանի (ծնված՝ 27․08․1958թ․) 30․01․2024թ. թիվ 02/1940 դիմումը, 18․01․1979թ. տրված գույքային թերթը, «ՕԼՅԱ ՏՐԱՆԴԱՖԻԼՈՎԱ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 31․03․2025թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված ՎՆ 1-64/25 Ի շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Բաղրամյան (նախկին Ժդանով թաղամաս Շիրակի խճուղի 1-ին նրբանցք 11 ա) 1-ին փողոց 1-ին նրբանցք 17 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 214քմ և դրան կից 19․0քմ մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները  չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1962թ․, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 233․0քմ ։

Ղեկավարվելով՝ ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել Ռաֆայել Հրանտի Միքաելյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Բաղրամյան (նախկին Ժդանով թաղամաս Շիրակի խճուղի 1-ին նրբանցք 11 ա) 1-ին փողոց 1-ին նրբանցք 17  հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 214․0քմ մակերեսով հողամասին կից 19․0քմ մակերեսով հողամասի նկատմամբ: 

2. Ճանաչել Ռաֆայել Հրանտի Միքաելյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Բաղրամյան (նախկին Ժդանով թաղամաս Շիրակի խճուղի 1-ին նրբանցք 11 ա) 1-ին փողոց 1-ին նրբանցք 17 հասցեում կառուցված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 233․0քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ :

3. Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Բաղրամյան (նախկին Ժդանով թաղամաս Շիրակի խճուղի 1-ին նրբանցք 11 ա) 1-ին փողոց 1-ին նրբանցք 17 հասցեում գտնվող Ռաֆայել Հրանտի Միքաելյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0,0233հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: Հողամասի ճշտված սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Մարշալ Բաղրամյան պողոտա, 1-ին նրբանցք, 17/1 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.24 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner