Հիմք ընդունելով Համլետ Վոլոդյայի Իսպրիյանի 31․10․2023թվականի թիվ 18948 դիմումը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1876522 վկայականը, 13․05․2024թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել օրինական Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոց թիվ 7/3գ հասցեում գտնվող, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 29․67քմ մակերեսով բնակելի գործառնական նշանակությամբ ավտոտնակը:
2․Փոխել Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոց թիվ 7/3գ հասցեում գտնվող 0․0030հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից ՝ բնակելի կառուցապատման հողերի։
3. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման,հավաքագրման և գովազդի բաժնին` սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 30․0քմ մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ Ս.Աբովյանին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոտնակի ինքնակամ կառուցումը իրականացրած անձին ավտոտնակը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ:
5․Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոց 7/3գ հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Կ․ Դեմիրճյան փողոց, 7/3 ավտոտնակ։