Հիմք ընդունելով Գարեգին Գրիշայի Մարգարյանի 08․06․2023 թվականի թիվ 02/9222 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20112024-06-0064 վկայականը, 29․11․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 46 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Ռուսթավիի փողոց 5/25 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 28․6քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 27․1քմ) ավտոտնակը 56320 (հիսունվեց հազար երեք հարյուր քսան) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 28․6քմ մակերեսով հողամասը 127040 (հարյուր քսանյոթ հազար քառասուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Գարեգին Գրիշայի Մարգարյանին :
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Գարեգին Գրիշայի Մարգարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։