Հիմք ընդունելով Արտուր Սուրենի Թեմրազյանի և Սուսաննա Վոլոդյայի Մխիթարյանի 08.05.2025 թ. թիվ 02/6287 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28042025-06-0053 վկայականը, 30.05.2025 թ․ տրված «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-135/25 Ի եզրակացությունը,«Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, բնութագիրը, եզրակացությունը, 30.12.2023թ. ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր: 2023MC4FQ6), ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով՝ որոշում եմ.
1.Ճանաչել օրինական Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Գ․ Նարեկացու փողոց 2-րդ նրբանցք 1/1 հասցեում գտնվող, Արտուր Սուրենի Թեմրազյանի (1/2) և Սուսաննա Վոլոդյայի Մխիթարյանի (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 18.73քմ ընդհանուր արտաքին (ներքին մակերես՝ 15.14քմ) մակերեսով բնակելի նշանակության շինությունները:
2.Արտուր Սուրենի Թեմրազյանի և Սուսաննա Վոլոդյայի Մխիթարյանի կողմից օրինականացման համար սահմանված վճարը` 18.73քմ ընդհանուր արտաքին (ներքին մակերես՝ 15.14քմ) մակերեսով բնակելի տան համար՝ 36880 (երեսունվեց հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ՝ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3.Հաստատել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոց 2-րդ նրբանցք 1/1 (կադ․ ծածկ․ 06-001-0251-0002) հասցեում գտնվող, Արտուր Սուրենի Թեմրազյանին (1/2) և Սուսաննա Վոլոդյայի Մխիթարյանին (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.0394հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: