Հիմք ընդունելով «Կոմերցիոն միջնորդային ֆիրմա» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Սեյրան Բաբկենի Հակոբյանի 23․12․2024 թվականի թիվ 02/21669 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1945893, 24092013-06-0018 վկայականները, Վանաձոր քաղաքային համայնքի (այսուհետ Վանաձորի համայնքապետարան) ղեկավարի 26․08․2013 թվականի թիվ 925-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 16․12․2009 թվականին տրված՝ թիվ ԼԴ/0060/04/09 որոշումը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը և եզրակացությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 16-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով և ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով` որոշում եմ.
1․ Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Գործարանային փողոց 1-ին նրբանցք թիվ 5 հասցեում գտնվող «Կոմերցիոն միջնորդային ֆիրմա» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 4,94778 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: