Այսօր: Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N մշակույթ - Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ մշակույթ - Ն


Զեկ. ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱԴՈՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել, որ.

1) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ մանկապարտեզների, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, մշակույթի տներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.

ա. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների երեխաների համար.

գ. 1-ին կարգի  հաշմանդամ  երեխաների համար.

դ. Փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների և աղետի կամ պատերազմական գոտուց Հայաստան (Վանաձոր) տեղափոխված հայ ընտանիքների երեխաների համար.

ե. Չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար.

զ.  Ուսումնամարզական խմբերի կարգային մարզիկների համար (մարզադպրոցներ).

է. Սպորտային կատարելության խմբերի մարզիկների համար (մարզադպրոցներ):

2) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ մանկապարտեզների, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, մշակույթի տներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ 50 տոկոսի դրույքաչափի կիրառմամբ.

ա. 1-ին կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.

բ.  Ընտանիքի անապահովության 36 և ավելի բարձր միավոր ունեցող ընտանիքների 1 երեխայի համար։

գ. Խնամատար ընտանիքներում ընդգրկված երեխաների համար:

2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2023 թվականի  նոյեմբերի 29-ի «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու և Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի  դեկտեմբերի 14-ի թիվ 9-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 38-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱԴՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner