Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի 09 սեպտեմբերի 2024 թվականի թիվ 2050 որոշումը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների նոր հատակագիծը, շինությունների բնութագիրը, 17.09.2024թ. գրությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 17․09․2024 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։20244HUAPJ), ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 09 սեպտեմբերի 2024 թվականի «Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Զոր․ Անդրանիկ փողոց թիվ 8/11 հասցեում գտնվող, Նունե Դերենիկի Էվինյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինությունը օրինականացնելու, հողամասի ճշտված սահմանները հաստատելու մասին» թիվ 2050 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1․ Որոշման 2-րդ կետում «3․33 քմ» թիվը փոխարինել «11․14քմ» թվով:
2․ Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ.
«3․ Նունե Դերենիկի Էվինյանի կողմից 11․14 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված բնակելի տան օրինականացման համար սահմանված վճարը 25801 (քսանհինգ հազար ութ հարյուր մեկ) ՀՀ դրամ գումարը, որից 7713 (յոթ հազար յոթ հարյուր տասներեք) ՀՀ դրամ գումարը վճարված է, 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3. Վանաձոր համայնքի ղեկավարի 09 սեպտեմբերի 2024 թվականի թիվ 2050 որոշման հատակագիծը փոխարինել Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հատակագծով։