Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1529
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2025 թվականի N 1529

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 17 ԱՊՐԻԼԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 931 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  19․05․2025 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի  պետական գրանցումը  մերժելու մասին թիվ (Կ-19052025-06-0119) որոշումը,  Վանաձոր համայնքի ղեկավարի  17․04․2025 թվականի թիվ 931 որոշումը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը և եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված 18․12․2023 թվականի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023CPNKFX, 2025U8GL6Y), ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ  հոդվածներով որոշում եմ.

Վանաձոր համայքի ղեկավարի 17 ապրիլի 2025 թվականի «Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Ամիրյան փողոցի 5 շենքի դիմացի մասում գտնվող ինքնակամ կառուցված ավտոտնակի, և դրանով զբաղեցված հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչելու, ավտոտնակը օրինականացնելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 931 որոշման մեջ կատարել հետևյալ  փոփոխությունները․

1.Որոշման 1–ին կետը խմբագրել հետևյալ նոր բովանդակությամբ « 1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Ամիրյան փողոց 5 շենքի  դիմացի մասում գտնվող ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանող 27.5 քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ընդհանուր ներքին մակերեսը՝ 21.6քմ) ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 23.5 քմ մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն հատակագծի

2. 17․04․2025թ․ Վանաձոր համայնքի ղեկավարի թիվ 931 որոշման հավելվածը փոխարինել համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հավելվածով։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.72 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner