Հիմք ընդունելով Համլետ Համլետի Մամուլյանի 24․01․2025 թվականի թիվ 02/1096 դիմումը, 27․01․2025 թվականի թիվ 310 հայտարարությունը (նոտարակատն ակտի կոդ։ 843-20250127-66-8707504), 27․01․2025 թվականի թիվ 311 հայտարարությունը (նոտարակատն ակտի կոդ։ 843-20250127-66-8707888), 27․01․2025 թվականի թիվ 312 հայտարարությունը (նոտարակատն ակտի կոդ։ 843-20250127-66-8707864), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, 15․10․2002թ․ Գուգարքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի բնակելի տարածությանը օրդերը, 12․03․2025թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-51/24 Ի եզրակացությունը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնք գյուղ Գուգարքում (ծածկագիր։ 06-031-0032-0006) կառուցված բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0․03990 հա մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1989-1998թթ., դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 0.03990 մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1989թ.-ից:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Համլետ Համլետի Մամուլյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր համայնք գյուղ Գուգարքում (ծածկագիր։ 06-031-0032-0006) կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 112,8քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Շինարարաների փողոց 11բնակելի տուն։