Հիմք ընդունելով Արմեն Բաբկենի Պետրոսյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15112024-06-0023 վկայականը,13․05․2024 թվականի ավագանու թիվ 31 որոշումով /988 կետ/, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Վ․ Տերյան փողոց 14/24 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 8․04 քմ ընդհանուր մակերեսով մառանը,54553/ հիսունչորս հազար հինգ հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 0․00114 հա մակերեսով հողամասը 184414 /հարյուր ութսունչորս հազար չորս հարյուր տասնչորս/ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արմեն Բաբկենի Պետրոսյանին:
2․ Վանաձոր համայնքի ղեկավարին` Արմեն Բաբկենի Պետրոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել մառանի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։