Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2780
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2024 թվականի N 2780

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀՈՂԱՄԱՍԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏՈՒՐԻԿ ՍՈՒԼԵՅՄԱՆԻ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Արտուրիկ Սուլեյմանի Բաղրամյանի 01.02.2023թ. թիվ 02/1681 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 31012024-06-0024 և Արտուրիկ Սուլեյմանի Բաղրամյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10082022-06-0043 վկայականները, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 26․04․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 34 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով և 2-րդ մասով, 12.04.2022թ. «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  ընդունած ՀՕ 93-Ն ՀՀ օրենքով` որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Մալաթիայի փողոց թիվ 1/10 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 476․1քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 31012024-06-0024 վկայականի, հողի կադաստրային արժեքով` 2114750 (երկու միլիոն հարյուր տասնչորս հազար յոթ հարյուր հիսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արտուրիկ Սուլեյմանի Բաղրամյանին՝ հողամասի ընդլայնման նպատակով: 

2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Արտուրիկ Սուլեյմանի Բաղրամյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 476․1քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.47 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner