|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 ապրիլի 2024 թվականի N 1011 |
«ԱՅՈ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հիմք ընդունելով «ԱՅՈ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Չամսարյանի 2024 թվականի ապրիլի 26-ի թիվ 01/7690 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ՝ որոշում եմ. 1.Բավարարել Երևան քաղաքի Սարյան փող․ թիվ 12/3 հասցեում գործող «ԱՅՈ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Չամսարյանի հայտը՝ ավագանու սահմանած դրույքաչափերին համապատասխան համայնքի վարչական տարածքում՝ Տիգրան Մեծի պող․ թիվ 75 հասցեում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության և պայմանագիր կնքելու մասին: 2. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին՝ եռօրյա ժամկետում հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: 3. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին՝ սահմանված կարգով հայտատուի հետ կնքել համապատասխան պայմանագիր: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(42.83 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|