Հիմք ընդունելով ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի 01․02․2024թ․ թիվ Ե/01/279-24 գրությունը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է. 1. Վանաձոր համայնքի Շահումյան բնակավայրի տարածքում գտնվող, «Սպիտակ ջուր» ջրընդունիչի զբաղեցրած, 06-084-0370-0001 ծածկագրով, 1,0հա հողամասը նվիրատվությամբ հանձնելու Հայաստանի Հանրապետությանը։
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը: |