Հիմք ընդունելով «Արսեն Իսահակյան Ռուդիկ ԱՁ»-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով «Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության» գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը, Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Մ․Հերացու փողոց, 12 լողավազան հասցեի, 06-001-0444-0117 կադաստրային ծածկագրով, 0,324579 հա մակերեսով հողամասը «Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից օգտագործվող՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող նշված շինության սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց՝ անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով «Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առեվտրային կազմակերպությանը տրամադրելուն:
2. Արգելել սույն որոշման 1-ին կետով նշված հողամասը օտարել, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն՝ առանց համայնքի ղեկավարի թույլտվության:
3. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը: