Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 272
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1238
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2025 թվականի N 1238

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՖԻԴԱՅԻՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐԳՈ ՇԱՐԲԱԹԻ ԶԱԼԻՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մարգո Շարբաթի Զալինյանի (ծնված՝ 23․09․1949թ․) 08․07․2024 թվականին տրված թիվ 02/11685 դիմումը, 12․12․2018 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 5620 (0նոտարական ակտի կոդ։ 763-20181122-84-3262441) վկայագիրը, 01․11․1993թ. տրված սեփականության վկայագիրը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 16․04․2025 թվականի «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից  տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-90/ 25Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոց թիվ 4 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 448․0քմ մակերեսով հաղամասի և նրան կից 9․1քմ մակերեսներով հողամասերը, դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1955-1960թթ․-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 457․1քմ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել   Մարգո Շարբաթի Զալինյանի սեփականության իրավունքը  Վանաձոր քաղաքի, Ֆիդայիների փողոց թիվ 4 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական համար 448․0քմ մակերեսով հողամասի և նրան կից 9․1քմ մակերեսով հողամասի նկատմամբ: 

2․ .Ճանաչել   Մարգո Շարբաթի Զալինյանի սեփականության իրավունքը  Վանաձոր քաղաքի, Ֆիդայիների փողոց թիվ 4 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 457․1քմ ընդհանուր մակերեսով հողամասը և նրա վրա գտնվող բոլոր շինությունները նկատմամբ։

3․ Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4․ Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոց թիվ 4 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել նոր փոստային հասցե`  Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Ֆիդայիների փողոց, 4/1 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.61 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner