Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 07 հունիսի 2016 թվականի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված կարգը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ, 37-րդ և 84-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով` որոշում եմ.
1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագիծը ներկայացնել հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների 2026 թվականի հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում:
2.Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքում տեղադրել հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների հրավեր, ինչպես նաև այն փակցնել համայնքի ղեկավարի նստավայրում՝ բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում:
3․Հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների օր նշանակել 2026 թվականի օգոստոսի 14-ին` ժամը 1100-ին:
4. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների վարման համար համայնքի ղեկավարի ներկայացուցիչ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Վահե Գրիգորյանին: