Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Վանաձոր համայնքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի և «Վանաձորի Գր․ Հախինյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատության» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքերի հիմնանորոգման ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին» N 54 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում «շենքերի հիմնանորոգման», բառերը փոխարինել «շենքերի մասնակի նորոգման» բառերով:
2) Որոշման 1-ին կետում «շենքերի հիմնանորոգման», բառերը փոխարինել «շենքերի մասնակի նորոգման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |