Այսօր: Ուրբաթ, 21 Փետրվարի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 494
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2025 թվականի N 494

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Գ. ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑ 40/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԼՅՈՎԱ ԳԱՐԵԳԻՆԻ ՄԻԿԻՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԽԱՆՈՒԹԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Դավիթ Սլավիկի Սիրադեղյանի 23․01․2025 թվականի թիվ 02/1059 դիմումը, ով հանդիսանում է Լյովա Գարեգինի Միկինյանի լիազորված անձը, 02.12.2024 թվականին տրված թիվ 8418 լիազորագիրը /նոտարական ակտի կոդ:594-20241202-79-8567935/, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11122024-06-0064 վկայականը,անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման  քաղվածքը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրված  շինությունների հատակագիծը և շինությունների բնութագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ. 

1․ Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Գ. Լուսավորչի փողոց 40/1 հասցեում գտնվող Լյովա Գարեգինի Միկինյանին սեփականության  իրավունքով պատկանող տարածքը՝ համաձայն «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի։

2. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի  Գ. Լուսավորչի փողոց 40/1  հասցեում գտնվող  տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ․ 

ա․ 0․00355 հա  մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող 245․7 քմ մակերեսով հասարակական նշանակության շինություններին  տրամադրել նոր  փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Գ. Լուսավորչի փողոց, 40/6 խանութ:

բ․  0․003 հա մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող 111․1 քմ մակերեսով  հասարակական նշանակության շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք,  Վանաձոր ք․, Գ. Լուսավորչի փողոց, 40/5 խանութ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.65 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner