Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 285
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1232
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2025 թվականի N 1232

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ, ՔԱՂԱՔ ՎԱՆԱՁՈՐ ՏԱՐՈՆ-4 ՄՄՇ 3/6-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հենրիկ Վազգենի Նասիբյանի 07․02.2025 թվականի թիվ 02/2844 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12062015-06-0029 վկայականը, 26․05․2015 թվականին տրված թիվ 2/2-3 արձանագրությունը, 09․06․2015 թվականին տրված հողամասի կառուցապատման իրավունքի թիվ 126 պայմանագիրը, 01․06․2015 թվականի Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի թիվ 1053-Ա որոշումը և  անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման  քաղվածքը, ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 28.03.2013թ. թիվ 276-Ն որոշմամբ` որոշում եմ.

1. Վանաձոր համայնք, քաղաք Վանաձոր Տարոն-4 ՄՄՇ 3/6-1 հասցեում գտնվող , 0․0021հա մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգել մինչև՝ 01․06․2035 թվականը։

2. Վանաձորի համայնքի ղեկավարին` Հենրիկ Վազգենի Նասիբյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել  21քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ 21քմ ընդհանուր մակերեսով հողամասի համար վճարի չափը ամսական սահմանելով 320 (երեք հարյուր քսան)  ՀՀ դրամ, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:

3․ Վանաձոր համայնքի, Վանաձոր քաղաքի Տարոն-4 ՄՄՇ, 3/6-1 հողամաս հասցեին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Տարոն-4 Մեքենաշինարարների թաղամաս, 7/19 հողամաս հասցե։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.55 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner