Հիմք ընդունելով Կայծունի Գևորգի Ջանջուղազյանի 23․01․2025 թվականի թիվ 02/1065 դիմումը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1094624 վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 18 ապրիլի 2015 թվականի Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի թիվ 805-Ա որոշումը, 18․04․2005 թվականին տրված հողատարածքի վարձակալության թիվ 436 պայմանագիրը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.05.2015թ. թիվ 588-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1.Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 54/31գ հասցեում գտնվող 22.5քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 30․01․2035 թվականը։
2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Կայծունի Գևորգի Ջանջուղազյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 22.5քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր, վարձավճարի չափը 1․0քմ մակերեսով հողամասի համար սահմանելով 24/քսանչորս/ ՀՀ դրամ, 22․5քմ ընդհանուր մակերեսով հողամասի համար ամսական` 540 /հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։
3. Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 54/31գ հասցեում գտնվող հողամասին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Տիգրան Մեծի պողոտա, 54/31 ավտոտնակ: