Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2382
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2024 թվականի N 2382

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻ 107 ՇԵՆՔԻ 50-51 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՓԻԼԻՊՈՍ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ,ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Փիլիպոս Խաչատուրի Աղաջանյանի 25․09․2024 թվականի թիվ 02/16280 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ  իրավունքների պետական գրանցման թիվ 03062024-06-0018 վկայականը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը , մասնագիտական եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը,ղեկավարվելով , ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի , 27-րդ, 28-րդ, 31-րդ կետերով, 32-րդ կետի ա), բ) և գ) ենթակետերով և «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ. 

1․  Ճանաչել օրինական Փիլիպոս Խաչատուրի Աղաջանյանի սեփականության իրավունքով պատկանող,  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 107 շենքի թիվ  50-51 բնակարանում կատարված թվով 6 ինքնակամ ձևափոխումները: 

2. Սույն որոշման 1-ին կետում նշված  թվով 6 ինքնակամ ձևափոխումների օրինականացման համար սահմանված վճարը՝ 11814 (տասնմեկ հազար ութ հարյուր տասնչորս ) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

3․ Տարանջատել Վանաձոր  քաղաքի Երևանյան խճուղի 107 շենք 50-51 հասցեում գտնվող Փիլիպոս Խաչատուրի Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ համաձայն «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 1, թիվ 2 հատակագծերի:

4․ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 107 շենք, 50-51 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ.

ա․ 60․4 քմ   մակերեսով գույքի փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Երևանյան խճուղի, 107 շենք, 50 բնակարան

բ․ 58․7 քմ   մակերեսով գույքի փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Երևանյան խճուղի, 107 շենք, 51 բնակարան։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.38 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner