Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման, հաշվի առնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը՝ Վանաձորի համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է․ 1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Շիրակացու փողոցի հիմնանորոգում» բյուջետային ֆինանսավորման ծրագրին: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |