Այսօր: Ուրբաթ, 3 Հունվարի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2815
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2024 թվականի N 2815

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 29 ՕԳՈՍՏՈՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1983 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմքը ընդունելով 29 օգոստոսի 2024 թվականի 1983 որոշումը,  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով` որոշում եմ.

Վանաձոր համայնքի ղեկավարի  29 օգոստոսի 2024 թվականի «Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք 2-րդ փողոց թիվ 52 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասերի ճշտված սահմանները հաստատելու մասին» թիվ 1983 որոշման  մեջ կատարել հետևյալ   լրացումները․

1․ Որոշման վերնագիրը «հաստատելու» բառից հետո լրացնել «և Ռուբեն Էդիկի Մաշակարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինականացնելու» բառերով։

2․ Որոշման նախաբանը «698-Ն որոշումով» բառերից հետո լրացնել «ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով,» բառերով։

3․ Որոշումը «Հաստատել» բառից առաջ լրացնել «1․» թվով։

4․ Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2-րդ կետով․

«Ճանաչել օրինական Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք 2-րդ փողոց, 52  հասցեում գտնվող, Ռուբեն Էդիկի Մաշակարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 81․12քմ ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:» բառերով։

5․ Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով․  

«Ռուբեն Էդիկի Մաշակարյանի կողմից օրինականացման համար սահմանված վճարը` 81․12քմ ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունների համար՝ 115353 (հարյուր տասնհինգ հազար երեք հարյուր հիսուներեք) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:» բառերով։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.83 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner