Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 196
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1295
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հունիսի 2025 թվականի N 1295

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԳՈՒԳԱՐՔՈՒՄ (ԾԱԾԿԱԳԻՐ: 06-031-0036-0017) ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷՄՄԱ ՀԱԿՈԲԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Էմմա Հակոբի Գրիգորյանի լիազորված անձ՝ Անահիտ Սեյրանի Թամարյանի 11․04․2025թ․ թիվ 02/5110 դիմումը, 18․07․1988թ. տրված տեխնիկական անձնագիրը,  անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 21․03․2025թ․ ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1763 (նոտարական ակտի կոդ։ 763-20250312-84-8831063)  լրացուցիչ վկայագիրը, 21․03․2025թ․ թիվ  1764 (նոտարական ակտի կոդ։ 763-20250321-90-8859006) լիազորագիրը,    «ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի  և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը,  և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնք գյուղ Գուգարքում կառուցած բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,06572 հա մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է ըստ կադաստրային գործի և 1991թ., բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,06572հա:

Ղեկավարվելով  10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով ՝  որոշում  եմ.

1. Ճանաչել Էմմա Հակոբի Գրիգորյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնք գյուղ Գուգարքում (ծածկագիր։ 06-031-0036-0017) գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,06572 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

2. Ճանաչել Էմմա Հակոբի Գրիգորյանի  սեփականության իրավունքը  Վանաձոր համայնք, գյուղ Գուգարքում (ծածկագիր։ 06-031-0036-0017)  կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 0,06572 հա  մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ, բացառությամբ 2001թ․ մայիսի 15-ից հետո կառուցված շինությունները՝ ըստ շինությունների բնութագրի։

3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք, 5-րդ փողոց, 7 բնակելի տուն։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.63 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner