Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 403
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1655
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2025 թվականի N 1655

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻ 137/15Գ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՓՈԽԵԼՈՒ, ՆՈՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Լևոն Հրանտի Սարգսյանի 27.12․2023 թվականի թիվ 02/23277 դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման)  իրավունքի գրանցման թիվ 1986424 վկայականը, 09․08․2005 թվականին տրված  հողատարածքի վարձակալության  թիվ 885 պայմանագիրը, 2010 թվականին տրված  թիվ 374 համաձայնագիրը,  06 հուլիս 2010 թվականի Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի թիվ 962 որոշումը,  27 հուլիսի 2005 թվականի Վանաձորի քաղաքապետի թիվ 1307 որոշումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.05.2015թ. թիվ 588-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1. Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի, 137/15գ հասցեում գտնվող  0.002հա մակերեսով հողատարածքի  վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 31․03․2035 թվականը: 

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման հավաքագրման և գովազդի բաժնին՝ Լևոն Հրանտի Սարգսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 20.0քմ մակերեսով հողամասի վարձավճարի չափը փոխելու, նոր վարձավճար սահմանելու և վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր, վարձավճարի չափը 1․0քմ մակերեսով հողամասի համար սահմանելով ամսական 18 (տասնութ) ՀՀ դրամ, 20.0քմ ընդհանուր հողատարածքի համար ամսական 360 (երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ։  

 3. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի, 137/15գ հասցեում գտնվող հողամասին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Երևանյան խճուղի, 137/8 հողամաս:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.69 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner