Հիմք ընդունելով Աննա Տեր-Մակարովայի 01.02.2024թ. թիվ 02/2261 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 31072024-06-0058 վկայականը, 13․05․2024թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 28 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով և 2-րդ մասով որոշում եմ.
1. Վանաձոր համայնք համայնք Վանաձոր գյուղ Դարպաս վարելահող հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 10․632հա մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝ 10897800 (տասը միլիոն ութ հարյուր իննսունյոթ հազար ութ հարյուր) դրամով, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Աննա Տեր-Մակարովային:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Աննա Տեր-Մակարովայի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 10․632հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: