|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2024 թվականի N 2809 |
ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՌՈՄԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՂԱՐԴԱՇՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայող Ռոման Վլադիմիրի Ղարդաշյանի հոր` Վլադիմիր Ռազմիկի Ղարդաշյանի դիմումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հաշվի առնելով Վանաձոր համայնքի ղեկավարի 22.12.2016 թվականի թիվ 614-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 24.12.2024թ. եզրակացությունը՝ որոշում եմ. 1. Հաստատել մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողի բնակարանի կարիքավոր ընտանիքի ամփոփ ցուցակը:
2. Սույն որոշումը և ամփոփ ցուցակը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Լոռու մարզպետարան: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(42.18 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|