Այսօր: Ուրբաթ, 23 Մայիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 303
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1204
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2025 թվականի N 1204

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 24 ՄԱՐՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 723 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մարիամ Մամիկոնի Բարսեղյանի  լիազորված անձ՝ Արթուր Սուրենի Սահակյանի 28․04․2025 թվականի թիվ 02/5846 դիմումը, 12․04․2024թ․ թիվ 2644 (նոտարական ակտի կոդ։ 763-20240412-90-7861932) լիազորագիրը, Վանաձոր համայնքի ղեկավարի 24 մարտի 2025 թվականի թիվ 723 որոշումը,  22․04․2025 թվականին տրված ՀՀ կադաստրի կոմիտե գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը  կասեցնելու մասին թիվ Կ-22042025-06-0115 որոշումը, ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հովածներով, որոշում եմ․

Վանաձոր համայքի ղեկավարի 24 մարտի  2025 թվականի «Վանաձոր համայնք գյուղ Գուգարքում (ծածկագիր։ 06-031-0016-0010) գտնվող հողամասի նկատմամբ Մարիամ Մամիկոնի Բարսեղյանին պատկանող հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, հողամասի ճշտված սահմանները հաստաելու մասին» թիվ 723 որոշման մեջ կատարել հետևյալ  լրացումները.

1․ Որոշման վերնագիրը «մասին» բառից առաջ լրացնել «և նոր փոստային հասցե տրամադրելու» բառերով։

2․ Որոշման նախաբանը «լիազորագիրը» բառից հետո լրացնել «անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման  քաղվածքը» բառերով, իսկ «կետով» բառից հետո լրացնել «ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով`» բառերով։

3․ Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով․

 «3․ Վանաձոր համայնք գյուղ Գուգարքում (ծածկագիր։ 06-031-0016-0010)  գտնվող հողամասին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք, Քոթեջային 8-րդ փողոց, 14 հողամաս։»։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.29 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner