Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 05-ի թիվ CPP0-0000-8331 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ CPP0-0000-8477 շինարարության թույլտվությունը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 05-ի թիվ CPP0-0000-8331 նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ CPP0-0000-8477 շինարարության թույլտվության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1. Վանաձոր համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 05-ի թիվ CPP0-0000-8331 նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) մեջ օբյեկտ բաժնում «ընդլայնում» բառից հետո լրացնել «, 2-րդ կատեգորիա, միջին ռիսկայնության աստիճանի» բառերը:
2. Վանաձոր համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ CPP0-0000-8477 շինարարության թույլտվությունից հանել «13․09․2023 6-14/23» թվերը և «ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ 17809» բառերը: