Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 316
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1269
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հունիսի 2025 թվականի N 1269

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԳՈՒԳԱՐՔՈՒՄ (ԾԱԾԿԱԳԻՐ: 06-031-0029-0041) ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արթուր Պետրոսի Աշուղյանի  14.04.2025թ. թիվ 02/5206դիմումը, 21.11.1991թ. Լոռու մարզի Գուգարք համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի թիվ 11 որոշման 24․03․2025թ. տրված հողհատկացման թիվ 77 քաղվածքը և ցուցակը, 07․04․2025թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1748 (նոտարական ակտի կոդ: 741-20250404-84-8897430) լրացուցիչ վկայագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման  քաղվածքը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը,  ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշումով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1. Հաստատել Վանաձոր համայնքի գյուղ Գուգարքում (ծածկագիր: 06-031-0029-0041) գտնվող 0․006346 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

2․ Վերականգնել Արթուր Պետրոսի Աշուղյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի գյուղ Գուգարքում (ծածկագիր: 06-031-0029-0041) գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 0․006346 հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը։

3․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել  փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք, Քոթեջային 10-րդ փողոց,  30 կիսակառույց։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.71 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner