Հիմք ընդունելով Տիգրան Ռազմիկի Գևորգյանի 10․03․2025 թվականի թիվ 02/3353 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24052024-06-0048 և թիվ 07072023-06-0042 վկայականները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿ» ԱՁ-ի կողմից տրված շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը և մասնագիտական եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1․ Միավորել Վանաձոր համանք քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի պողոտա 34/14-2 և Տիգրան Մեծի պողոտա 34/14-1 հասցեներում գտնվող Տիգրան Ռազմիկի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 73․26քմ ընդհանուր մակերեսով շինությունները` համաձայն «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿ» ԱՁ-ի կողմից տրված հատակագծի:
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Տիգրան Մեծի պողոտա, 34/14 խանութ։