Հիմք ընդունելով Աղասի Ֆուրմանի Ալավերդյանի 25.12.2023թ. թիվ 02/23128 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 10.10.2024թ․ տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-123/24 ա եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 23.12․2023 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023RV3YDV), Վանաձորի համայնքի ավագանու 13.05.2024 թվականի թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տարոն-4 Մեքենաշինարարների թաղամաս թիվ 41ա շենքի արևմտյան մասում ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանող 27.0քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 24.92քմ) ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 36.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն հատակագծի:
2. Ճանաչել օրինական սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը:
3. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին` 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում` սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված շինության ինքնակամ կառուցումը իրականացրած անձին ավտոտնակը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ:
5. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տարոն-4 Մեքենաշինարարների թաղամաս թիվ 41ա շենքի արևմտյան մասում գտնվող ավտոտնակին տրամադրել փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, ք. Վանաձոր, Տարոն-4, Մեքենաշինարարների թաղամաս, 41/7 ավտոտնակ: