Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2373
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2024 թվականի N 2373

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՊՈՂՈՏԱՅԻ 14-1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Արարատ Գագիկի Ալեքսանյանի 27.02.2024թ. թիվ 02/4058 դիմումը,  13.05. 2024 թվականի Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, «ՎԱՆԱՁՈՐԻ ՆԱԽԱԳԾՈՂ» ՍՊԸ-ի 17.07.2024թ. թիվ ՎՆ 1-101/24ա տեխնիկական եզրակացությունը,  ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04032019-06-001 և Արարատ Գագիկի Ալեքսանյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11042019-06-0028 վկայականները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով և 2-րդ մասով՝ որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Տիգրան ՄեծԻ պողոտա 14-1/1 հասցեում գտնվող, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված նախագծի համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 39.6քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝ 640600 (վեց հարյուր քառասուն հազար վեց հարյուր) դրամով, և ավտոտնակը 26.32քմ՝  84400 (ութսունչորս հազար չորս հարյուր) դրամով նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արարատ Գագիկի Ալեքսանյանին: 

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին՝ Արարատ Գագիկի Ալեքսանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 39.6քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:

3.Տիգրան Մեծի պողոտա 14-1/1 ավտոտնակ հասցեին տալ նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Տիգրան Մոծի պողոտա, 14/1 ավտոտնակ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.53 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner