Հիմք ընդունելով Սեյրան Աթաբեգի Սաֆարյանի 04․03.2025 թվականի թիվ 02/3071 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08112021-06-0055 վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 02․11.2021 թվականին տրված հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի թիվ 5765 պայմանագիրը (նոտարական ակտի կոդ: 763-20211102-2-5493405), 28․06․2005 թվականին տրված հողատարածքի վարձակալության թիվ 741 պայմանագիրը, 29 հունիսի 2015 Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի թիվ 1285-Ա որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 14․05․2015թ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,ՀՀ կառավարության 14 մայիսի 2015 թվականի թիվ 588-Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոց 30-13-1 հասցեում գտնվող 38.4քմ մակերեսով սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 0.00384հա մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչ 10 տարի ժամկետով:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Սեյրան Աթաբեգի Սաֆարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 38․4քմ մակերեսով հողամասի վարձավճարի չափը փոխելու, նոր վարձավճար սահմանելու և վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ վարձավճարի չափը հողամասի 1.0քմ մակերեսի համար սահմանելով ամսական 18 (տասնութ) ՀՀ դրամ, և հողատարածքի 38․4քմ ընդհանուր մակերեսի համար ամսական 700 (յոթ հարյուր) ՀՀ դրամ։
3․Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոց 30-13-1 հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, ք.Վանաձոր, Տ. Չուխաջյան փողոց, 30/13 ավտոտնակ։