Հիմք ընդունելով Զվարթ Վասիլի Խաչատրյանի (ծնված՝ 08․05.1955թ.) 18.06.2024թ. թիվ 02/10657 դիմումը, 24․01․2025 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ թիվ 347 վկայագիրը (նոտարական ակտի կոդ։ 741-20250122-84-8699404), 08․10․2004 թվականին տրված թիվ 9817 կտակը, 24.12.2024թ. Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված թիվ 01/13336 քաղվածքը, 12․05․1983 թվականին տրված քաղվածքը, 12․05․1983 թվականին տրված ժողովրդական դեպուտատների Գուգարքի շրջանային սովետի թիվ 10 արձանագրությունը, 25․10․1993 թվականին տրված տեղեկանքը, 26․10․1993 թվականին տրված աշխատավորների դեպուտատների Գուգարքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի կողմից տրված տեղեկանքը, 26․02․1991 թվականին Շահումյանի գյուղական սովետի գործադիր կոմիտեի կողմից տրված տեղեկանքը, 13․01․1983 թվականին տրված քաղվածքը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 19.03.2025թ. «RIG» ՆԱ ԱՁ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ 31-001123 եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնքի գյուղ Շահումյանում (հողամասի ծածկագիր: 06-084-0100-0032) գտնվող բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 800․0քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1990թ., դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 800․0քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1990թ.-ից:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 16-րդ մասով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1․ Հաստատել Վանաձոր համայնքի գյուղ Շահումյանում (հողամասի ծածկագիր: 06-084-0100-0032) գտնվող բնակելի տան զբաղեցրած 800․0քմ մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Վերականգնել Զվարթ Վասիլի Խաչատրյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի գյուղ Շահումյանում (հողամասի ծածկագիր: 06-084-0100-0032) գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 800․0քմ մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը՝ համաձայն «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագծի:
3․ Ճանաչել Զվարթ Վասիլի Խաչատրյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր համայնքի գյուղ Շահումյանում (հողամասի ծածկագիր: 06-084-0100-0032) կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 800․0քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ՝ ըստ շինությունների բնութագրի:
4. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, գյուղ Շահումյան, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 20/1 բնակելի տուն։