Հիմք ընդունելով Արմեն Նորայրի Սաքանյանի դիմումը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնք, գյուղ Գուգարքի 23․04․2025թ քաղվածքը՝ գրանցված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 21.11.1991թ. թիվ 11 որոշմամբ հաստատված ցուցակը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնք գյուղ Գուգարքում կառուցած բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,067280հա մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1990թ., բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,067280հա:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով ՝ որոշում եմ.
1. Ճանաչել Արմեն Նորայրի Սաքանյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնք գյուղ Գուգարքում (ծածկագիր։ 06-031-0027-0027) գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,067280 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Ճանաչել Արմեն Նորայրի Սաքանյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնք գյուղ Գուգարքում (ծածկագիր։ 06-031-0027-0027) գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 0,067280 հա մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ, բացառությամբ 2001թ․ մայիսի 15-ից հետո կառուցված շինությունների (ըստ շինությունների բնութագրի)։
3. Հաստատել Վանաձոր համայնքի գյուղ Գուգարքում (ծածկագիր: 06-031-0027-0027) գտնվող 0,067280 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
4․ Վերականգնել Արմեն Նորայրի Սաքանյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի գյուղ Գուգարքում (ծածկագիր: 06-031-0027-0027) գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 0,067280 հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը։
5. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք Քոթեջային 6-րդ փողոց, 23 բնակելի տուն: