Հիմք ընդունելով Ելենա Աշոտի Սարգսյանի 20․01․2024 թ թիվ 02/821 դիմումը, ՀՀ կադաստրի գույքի նկատմաբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-20012025-06-0012 որոշումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 22 նոյեմբերի 2024 թվականի թիվ 2556 որոշումը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի 12․12․2024 թվականին տրված եզրակացությունը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 22 նոյեմբերի 2024 թվականի «Վանաձոր համայնքի քաղաք Վանաձոր Շիրակի խճուղի 12-1/1 հասցեում գտնվող, Ելենա Աշոտի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունները օրինականացնելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 2556 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1.Որոշման վերնագիրը «օրինականացնելու» բառից հետո լրացնել «հողամասի ճշտված սահմանները հաստատելու» բառերով:
2. Որոշման նախաբանը «ղեկավարվելով» բառից հետո լրացնել «ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 16-րդ մասով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով » բառերով:
3․1 Որոշման 1-ին կետից հանել «9․73քմ մակերեսով պարիսպները» բառերը։
4․2 Որոշման 1-ին կետը «հատակագծի։» բառից հետո լրացնել «Հողամասում առկա 9․73քմ մակերեսով ինքնակամ պարիսպները թողնել ինքնակամ»։
5․ Որոշման 2-րդ կետից հանել «9․73քմ մակերեսով պարիսպների համար՝ 35900 (երեսունհինգ հազար ինը հարյուր)» բառերը, իսկ «8․5քմ մակերեսով աստիճանահարթակի» բառերից հետո լրացնել «համար 16740 (տասնվեց հազար յոթ հարյուր քառասուն)» բառերով։
6․ Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով․
«3․ Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի 12-1/1 հասցեում գտնվող Ելենա Աշոտի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 0․06 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:»
7. Որոշման 3-րդ կետը կարդալ որպես 4-րդ կետ։
8․ Ելենա Աշոտի Սարգսյանին վերադարձնել ինքնակամ պարիսպների օրինականացման համար սահմանված վճարի տարբերությունը /35900-16740/ 19160 (տասնինը հազար հարյուր վաթսուն) ՀՀ դրամ գումարը։