Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի տարածքում գտնվող չորացած, գերհասուն, սանիտարական նորմերին չհամապատասխանող, հատման ենթակա ծառերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից 18.10.2024 թվականին կազմված արձանագրությունները, «Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ-ի տնօրեն, հանձնաժողովի նախագահ Հայկ Համբարձումյանի 21.10.2024 թվականի թիվ 03Ա/95, 03Ա/96, 03Ա/97, 03Ա/98, 03Ա/99, 03Ա/101, 03Ա/102, 03Ա/103, 03Ա/104 և 03Ա/105 զեկուցագրերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 51-րդ հոդվածով, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով՝ որոշում եմ.
Տալ թույլտվություն Վանաձոր համայնքի «Կոնգոյի» գերեզմանատանը առկա 1 /մեկ/ թեքված եղևենու, Դեմիրճյան-Շիրակացի հատման խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ փողոցի հատվածում առկա 2 /երկու/չորացած ծառերի, Բաթումի 5, Լազյան 18, Տիգրան Մեծի 21 հասցեներում առկա 10 /տաս/ ծառերի, Թումանյան 8-4/5 հասցեում առկա 1 /մեկ/ չորոցացած ծառի, Մյասնիկյան 18 շենքի մոտ, Զորյան փողոցի մայթեզրին առկա 1/մեկ/ չորացած ծառի, «Գլորիա» կարի ֆաբրիկային հարակից մայթեզրին առկա 1 /մեկ/ վտանգ ներկայացնող ծառի, Տիգրան Մեծի 67բ հասցեում առկա 1 /մեկ/ եղևնու, Թումանյան 8-11 հասցեի մայթեզրին առկա 1 /մեկ/ չորացած ծառի, Մոսկովյան 56 և 58 շենքերի դիմաց, մայթեզրին առկա 2 /երկու/ չորացած ծառերի, «Սայաթ-Նովայի» անվան այգում առկա 9 /ինը/ չորացած ծառերի հատման համար: