Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 270
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 8
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2023 թվականի N 8

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ,ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ , ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 147 ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԳՈՒԳԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 03 ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 3 ՀԱՎԵԼՎԱԾՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով , «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով և 37-րդ հոդվածով, 7 դեկտեմբերի 2022 թվականի «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածով`Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Վանաձոր համայնքի ներքոհիշյալ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, բյուջետային հիմնարկի հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ  1,2,3,4,5,6,7,8,9,10, 11 հավելվածների:

1.1 «Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց»ՀՈԱԿ /հավելված 1/

1.2 «Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 2/

1.3«Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 3/

1.4 «Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 4/

1.5 «Վանաձորի  մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 5/

1.6 «Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 6/

1.7 «Վանաձորի «Տարոն» համալիր  մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 7/

1.8 «Վանաձորի ֆուտբոլի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 8/

1.9 «Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 9/

1.10 «Վանաձորի ձմեռային մարզաձևերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 10/

1.11 «Գուգարքի գյուղական համայնքի Հենրիկ Սաքանյանի անվան մարզադպրոց» բյուջետային հիմնարկ /հավելված 11/:

2.Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու  և Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 104-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 147 որոշումը և Գուգարքի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 12-ի «Գուգարքի համայնքապետարանի քաղաքական, հայեցողական, աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Գուգարքի համայնքապետարանին ենթակա հիմնարկների` մարզադպրոց, մանկապարտեզ, գրադարան, մշակույթի տուն, «Գուգարքի շիրմատուն» հիմնարկ, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին»  թիվ 03 որոշման թիվ 3 հավելվածը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(41.50 Կբ)
(31.00 Կբ)
(13.37 Կբ)
(43.00 Կբ)
(32.00 Կբ)
(13.76 Կբ)
(31.00 Կբ)
(43.00 Կբ)
(30.50 Կբ)
(42.50 Կբ)
(42.00 Կբ)
(2.18 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner