Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 310
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 218
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2025 թվականի N 218

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 07 հունիսի 2016 թվականի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված կարգը, ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ, 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 84-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով` որոշում եմ. 

1. Վանաձոր համայնքի ղեկավարի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաշվետվությունը ներկայացնել հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների 2025 թվականի հունվարի 31-ից մինչև 2025 թվականի փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում:

2. Համայնքապետարանի պաշտոնական ինտերնետային կայք էջում տեղադրել հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների հրավեր, ինչպես նաև այն փակցնել համայնքի ղեկավարի նստավայրում՝ բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում:

3. Հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների օր նշանակել 2025 թվականի փետրվարի 18-ը ժամը 11։00-ին:

4. Համայնքի ղեկավարի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության և 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաշվետվության վերաբերյալ հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների վարման համար համայնքի ղեկավարի ներկայացուցիչ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Վահե Գրիգորյանին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(15.44 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner