Հիմք ընդունելով Օֆելյա Միքայելի Հովսեփյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 30082023-06-0037 և 30082023-06-0038 վկայականները, «ՎԱՆԱՁՈՐԻ ՆԱԽԱԳԾՈՂ» ՍՊԸ-ի կողմից 08․09․2022թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-124/22 Ի եզրակացությունը, ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 16․08.2022թ․ տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր: 2022HRFFXS), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով և 18-րդ կետի բ) ենթակետերով, ՀՀ կառավարության 2021թ. թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.
1. Միավորել Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորիչ փողոցի թիվ 40/3 և թիվ 40/4 հասցեներում գտնվող, Օֆելյա Միքայելի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 0,001125հա մակերեսով հողամասերը և 9․92 քմ մակերեսով շինությունը համաձայն ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հատակագծի:
2. Ճանաչել օրինական Օֆելյա Միքայելի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորիչ փողոցի թիվ 40/3 և թիվ 40/4 հասցեներում գտնվող ինքնակամ կառուցված 9․92 քմ ընդհանուր մակերեսով խանութը:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված 9․92քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված խանութի օրինականացման համար սահմանված վճարը՝ 74816 (յոթանասունչորս հազար ութ հարյուր տասնվեց/ դրամ գումարը, 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
4․ Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանափոր, ք.Վանաձոր, Գ․ Լուսավորչի փողոց, թիվ 40/3 խանութ: