Հիմք ընդունելով Քրիստինե Սուրենի Գասպարյանի 19․02․2024թ․ թիվ 02/3603 դիմումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 15․02․2024թ․ թիվ 407 որոշումը, 01․03․2024 թվականի թիվ 15/59 ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ․
Վանաձոր համայնքի ղեկավարի 15 փետրվարի 2024 թվականի «Վանաձոր համայնք գյուղ Գուգարք 14-րդ փողոց, 5-րդ նրբանցք 1 հասցեում գտնվող Քրիստինե Սուրենի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը որպես երկու առանձին գույքային միավորներ տարանջատելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 407 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1․ Որոշման վերնագիրը «տարանջատելու» բառից հետո լրացնել «հողամասում կառուցված ինքնակամ ավտոտնակը օրինականացնելու» բառերով։
2․ Որոշման նախաբանը «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով» բառերից հետո լրացնել «ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով,» բառերով։
3․Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետով․
«1․ Ճանաչել օրինական գյուղ Գուգարք 14-րդ փողոց 5-րդ նրբանցքում գտնվող,Քրիստինե Սուրենի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 34,8քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 29․5քմ) ավտոտնակը»։
4․ Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով․
«2․ Քրիստինե Գասպարյանի կողմից օրինականացման համար սահմանված վճարը՝ 34,8 քմ ավտոտնակի համար 49500 (քառասունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած»:
5․ Որոշումից հանել 3-րդ կետը։
6․ Որոշման 1-ին և 2-րդ կետերը կարդալ համապատասխանաբար 3-րդ և 4-րդ կետեր։