Հիմք ընդունելով Անահիտ Մացակի Մելիքսեթյանի 16․01․2025 թվականի թիվ 02/25 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25092014-06-0022 վկայականը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով՝ որոշում եմ.
1․Ճանաչել օրինական Վանաձոր քաղաք Տավրոս 4-րդ փողոց 2 նրբանցք 11/1 հասցեում գտնվող, Անահիտ Մացակի Մելիքսեթյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 50․55քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 27․14 քմ արտաքին մակերեսով զրուցարանը ՝ համաձայն իրավունքների պետական գրանցման թիվ 25092014-06-0022 վկայականի (էջ 2՝ լրացուցիչ նշումներ և տեղեկություններ):
2․Անահիտ Մացակի Մելիքսեթյանի կողմից 77․69քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունների օրինականացման համար սահմանված վճարը 153000 /հարյուր հիսուներեք հազար/ ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: