Այսօր: Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N ԵՀՀ և Գ բաժին
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ ԵՀՀ և Գ բաժին


Զեկ. ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Վանաձորի համայնքապետարանի միջև կնքված 30 ապրիլի 2024 թվականի «Նպատակային նվիրաբերության պայմանագիր WAFT-LR-04/1»-ը, հանձնման-ընդունման ակտը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 693-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Ընդունել որպես նպատակային նվիրաբերություն՝ թվով 2 Կամազ-TRCU-2axle-102 մակնիշի աղբատար մեքենաները հետևի բարձմամբ, 87 200 000 ՀՀ դրամ (2-ը միասին) արժեքով։
2․ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող թվով 2 Կամազ-TRCU-2axle-102 մակնիշի աղբատար մեքենաները հետևի բարձմամբ՝ 87 200 000 ՀՀ դրամ (2-ը միասին) արժեքով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ, հանձնել «Վանաձորի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
3.Վանաձոր համայնքի ղեկավարին՝ «Վանաձորի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner