Հիմք ընդունելով Ռոբերտ Սերյոժայի Ղազարյանի 05․01․2024 թվականի թիվ 02/138 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12122024-06-0091 վկայականը, Վանաձոր համայնքի ղեկավարի 02․12․2024 թվականի թիվ 2629 որոշումը, 13․05․2024թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամաս Մեքենաշինարարների 43/3 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 29․3քմ արտաքին մակերեսով ավտոտնակը 57700 (հիսունյոթ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 29․3քմ մակերեսով հողամասը 130150 (հարյուր երեսուն հազար հարյուր հիսուն) ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռոբերտ Սերյոժայի Ղազարյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Ռոբերտ Սերյոժայի Ղազարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։