Հիմք ընդունելով Արթուր Սամվելի Սուքիասյանի 16.04․2024 թվականի, թիվ 02/7160 դիմումը,Վանաձոր քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, 13․05․2024թ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1865224 վկայականը, 28․11․2007 թվականի Վանաձոր քաղաքային համայնքի ղեկավարի թիվ 1317 որոշումը, 06․12․2007թվականի հողատարածքի վարձակալության թիվ 653 պայմանագիրը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով և 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 10/1 հասցեում գտնվող, Արթուր Սամվելի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 20.0քմ մակերեսով հողամասը, հողի կադաստրային արժեքով՝ 323550 (երեք հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր հիսուն) դրամով, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արթուր Սամվելի Սուքիասյանին:
2. Փոխել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 10/1 հասցեում գտնվող 0․0020հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի:
3. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի 04 հուլիսի 2024 թվականի «Վանաձոր քաղաքի Տ․ Մեծի 10/1փ հասցեում գտնվող Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված հողամասը նախապատվությամբ վարձակալության իրավունքով «ՍՏԵԼՍՏՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադելու, կառուցապատման իրավունքը և Վանաձոր համայնքի ղեկավարի 01 հուլիսի 2024 թվականի թիվ 1472 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1520 որոշումը։
4․Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Արթուր Սամվելի Սուքիասյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։