Այսօր: Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 64-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 64-Ա


Զեկ. ՍՈՒՐԵՆ ԱԲՈՎՅԱՆ

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԳՈՒԳԱՐՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գուգարք գյուղի վարչական ղեկավար Հայկանուշ Սարգսյանի 05.02.2024 թվականի զեկուցագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թվականի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և 3-րդ բաժինների պահանջներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1․Գուգարք 2-րդ փողոցի մի հատվածի (իր բոլոր նրբանցքներով) անվանումը փոխել Կոտեջային 11-րդ փողոց։

2․ Հանձնարարել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված փողոցի անվանափոխման հետ։

3 Վանաձորի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման բաժնին՝ սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի և Տարոնի բաժիններ, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վանաձոր քաղաքի Բազումի և Տարոնի անձնագրային բաժանմունքներ, ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում, Առանձնացված ստորաբաժանում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վանաձորի տարածքային բաժին, «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, Լոռու ԳԳՄ և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱԲՈՎՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner