Հիմք ընդունելով Վահե Թաթուլի Շահինյանի 29․01․2024 թվականի թիվ 02/1876 դիմումը,Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19032025-06-0015 վկայականը, 13․05․2024թ․․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոց, 1/1 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 20.3քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 18.95քմ) ավտոտնակը 65090 (վաթսունհինգ հազար իննսուն) ՀՀ դրամ և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 20.3քմ մակերեսով հողամասը 328390 (երեք հարյուր քսանութ հազար երեք հարյուր իննսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Վահե Թաթուլի Շահինյանին:
2․ Վանաձոր համայնքի ղեկավարին` Վահե Թաթուլի Շահինյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։